Իրավիճակը կառավարության շենքի մոտ լարված է. ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք, ինչի ժամանակ էլ նրանց և ոստիկանների միջև բախում է սկսվել:

Ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ է կիրառել շենք ներխուժել փորձող ցուցարարների նկատմամբ:

ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի մասին տեղեկությունից հետո մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանց են միացել նաև ընդդիմադիր պատգամավորներ, «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Նա հրապարակում իշխանափոխության կոչեր է հնչեցրել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն