Իսպանիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել երկխոսությունը
Իսպանիայի կառավարությունը հայտարարությամբ է հանդես եկել` դատապարտելով ԼՂ դեմ ուժի կիրառումը:
«Իսպանիայի կառավարությունը խստորեն դատապարտում է Ղարաբաղի շրջանի դեմ զինված ուժերի կիրառումը և ցավում է մարդկային կյանքերի կորստի համար: Իսպանիան աջակցում է Եվրամիության միջնորդական ջանքերին ու կոչ է անում ադրբեջանական իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել երկխոսությունը՝ հասնելու խաղաղ կարգավորման՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի»: