Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել՝ ի շահ ժողովրդի։ Այդ մասին հաղորդում է Վատիկանի մամուլի ծառայությունը: 

«Երեկ մտահոգիչ լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղից, որտեղ զինված բախումների պատճառով սրվել է առանց այն էլ ճգնաժամային հումանիտար իրավիճակը: Ես կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խնդրի խաղաղ լուծումներ գտնելու համար՝ հանուն մարդկանց բարօրության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի»,- ասել է Հռոմի Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած համընդհանուր ունկնդրության ավարտին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն