Դե յուրե, խոսքն Ադրբեջանի տարածքում գործողությունների մասին է. Պեսկովը՝ ԼՂ-ի դեմ ագրեսիայի մասին
Ռուսական կողմը սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի ժամկետների հստակեցմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ նա ասել է, որ դե յուրե խոսքը վերաբերում է Ադրբեջանի գործողություններին իր տարածքում։
Լրագրողների հետ զրույցում Պեսկովին հարցրել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն մասին, ըստ որի՝ «Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում ստանձնած պարտավորությունները չի կատարում»։
«Մենք չենք ընդունում մեր հասցեին նման նախատինքները, հատկապես հայկական կողմի՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու պաշտոնական որոշումից հետո, դե յուրե, հիմա խոսքը գնում է Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին՝ իր տարածքում, հետևաբար՝ մեր դեմ նման մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- ասել է Պեսկովը։