Իմ արձագանքն այն է, որ ՀՀ-ի հետ կապ չունեցող տեքստում ՀՀ անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, մոտեցումը, գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ-ի ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ: Եվ, իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լիներ ՀՀ-ին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լինեին ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը: Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով իմ գնահատականը առնվազն նաև այսօրվա իրադարձությունների համատեքստում գոյության շատ լուրջ իրավունք ունի, բայց դա ինչ-որ առումով իմ գնահատականն է, իմ համոզմունքը:

Ամեն դեպքում, կրկին ասում եմ՝ մենք տեղի ունեցածը կընդունենք ի գիտություն և կհետևենք զարգացումներին»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն