ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի 78-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակում Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում: 

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում ընդգծել եմ, որ անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան և վայրագ հանցագործություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ Հարավային Կովկասն ապակայունացնելու բոլոր ջանքերը պետք է կանխվեն»,- նշել է Միրզոյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն