«Սրում եք իրավիճակը». ոստիկանապետը բանակցում է ակցիայի մասնակիցների հետ
Կառավարության բակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիներին է մոտեցել և փորձում է բանակցել ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
«Իրենք արժանապատիվ ոստիկաններ են, առանց ձեր հրամանի ոչինչ չեն անի իրենք: Բայց արդեն անցել եք օրենքի սահմանը»,- դիմելով ոստիկանապետին՝ նշեց քաղաքացիներից մեկը:
«Մենք երդում ենք տվել՝ օրենքը չխախտելու: Մենք պահում են հասարակական կարգը»,- պատասխանեց Արամ Հովհաննիսյանը:
Քաղաքացին ասաց՝ չի երևում, ինչին ի պատասխան ոստիկանապետն ասաց, որ քաղաքացիերը սրում են իրավիճակը:
«Եթե իրար միանանք, սրում չի լինի»,- արձագանքեց ակցիայի մասնակիցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության բակում իրավիճակը լարված է. qաղաքացիները քարեր, ձվեր ու շշեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ,ոստիկանները ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների: