Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասություններն անընդունելի են. Ռայիսի
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում Իրանի նախագահը մամուլի ասուլիս է անցկացրել, մեկնաբանել վերջին զարգացումները Հարավային Կովկասում:
Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասություններն անընդունելի են։
«Մենք երկու կողմի հետ էլ կապի մեջ ենք և ասել ենք երկխոսության միջոցով խնդիրները լուծելու անհրաժեշտության մասին»,- հավելել է Իրանի նախագահը: