Իրանում ՀՀ դեպսպանությունից հայտնում են, որ Իրանի նախագահ Այաթոլլահ Ռաիսին Զինված ուժերի օրվան նվիրված արարողության ժամանակ ասել է, որ հայերի իրավունքները պետք է հարգվեն, տարածաշրջանում սահմանները պետք է լինեն անձեռնմխելի։

«Մեր զինված ուժերը հաջողությամբ կանխել և կանխում են ցանկացած աշխարհաքաղաքական և սահմանային փոփոխություններ: Հայերի իրավունքները և նրանց դրությունը հարգելը անհրաժեշտություն է։ Այնպիսի կերպով, որ տարածաշրջանում պետք է պահպանվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները, և ամբողջությամբ պահպանվեն միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- ասել է Ռաիսին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն