Միջազգային հանրությունը պետք է շտապ քայլեր կատարի. Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով Հայաստանի դեսպան Էդմոն Մարուքյանը Իքսի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել է.
«Լուսանկարում պատկերված են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց պապենական տներից տեղահանված Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայեր: Նրանք իրական հնարավորություն չունեն վերադառնալու իրենց տները, սակայն Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը։ Այն պետք է հրատապ գործողություններ կատարի»: