ԱՄՆ պետքարտուղար Անթոնի Բլինքենը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, թե ինչի մասին է խոսել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

«Ես խոսել եմ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-Թուրքիա լայն գործընկերության, Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանն ուղղված ջանքերի, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության ավարտի մասին»,- գրել է Բլինքենը:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը, հայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը Նյու Յորքում քննարկել են հացահատիկի գործարքը, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն