Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան. ՆԳՆ փրկարար ծառայություն
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 08:15-ի դրությամբ, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են՝ ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Նախնական տվյալներով՝ վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս է եկել ռելսից։
Փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացնում վագոնը ռելսերի վրա տեղափոխելու համար։
Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան։
Տուժածներ չկան։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ



































