ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունների ընթացքում մշակվել է դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածի գործարկման սցենարը
Լատվիայի և Էստոնիայի ափամերձ շրջաններում սեպտեմբերի 9-23-ը անցկացված ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունների ընթացքում մշակվել է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի գործարկման սցենարը, որում ասվում է, որ ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում ամբողջ դաշինքի վրա:
«Զորավարժությունների պատմության մեջ առաջին անգամ ներառվել է նաև սցենար, որը վերաբերել է 5-րդ հոդվածով նախատեսված իրավիճակի»,- ասված Է ՆԱՏՕ-ի հաղորդագրության մեջ:
Northern Coasts ռազմածովային զորավարժությունները 2007 թվականից պարբերաբար անցկացվում են Բալթիկ ծովում։
Այս տարի զորավարժություններին 14 երկրներից մասնակցել է շուրջ 3200 զինծառայող, 30 նավ ու սուզանավ և 15 ինքնաթիռ: