Նպատակահարմար չեմ գտել չեղարկել այցը. Փաշինյանի որդին` Սոֆիայից
Նիկոլ Փաշինյանի որդին ֆբ-ում գրում է․
Ենթադրաբար Հունվարին Սոֆիայում եւ Վիեննայում տեղի կունենան մեր կարեւոր արվեստագետներից մեկի անհատական ցուցահանդեսները, որի կազմակերպչական աշխատանքների համար գտնվում եմ Սոֆիայում։
Այցը նախատեսված է եղել դեռ ամառվանից։
Կարեւորելով աշխատանքը, նույնիսկ եւ հատկապես նման իրավիճակներում, նպատակահարմար չեմ գտել այցի հետաձգումը կամ չեղարկումը։
Կարճ ժամանակ անց կվերադառնամ Երեւան։
Ի դեպ չվերթս եղել է "low-cost"-երով առանց ուղեբեռի։ Տոմսը գնված է եղել դեռ օգոստոսին։
Որպես ՀՀ քաղաքացի ուրախ եմ Սոֆիայում ներկայացնելու ինքնիշխան Հայաստանը դրա արվեստային հաճախ խաղաղասիրական միջավայրն ու պատկերացումները։
Ցուցահանդեսը որը տեղի կունենա ի դեպ կներառի "հետպատերազմյան թիթեռներ, սիրահարանք" խճանկարների շարքը որը գովերգում է խաղաղությունն ու կյանքը։