Լեմկինի ինստիտուտը երբեք թույլ չի տա համաշխարհային առաջնորդներին մոռանալ իրենց մեղսակցությունը 4000-ամյա ժողովրդին ոչնչացնելու գործում
Լեմկինի ինստիտուտը երբեք թույլ չի տա այսօրվա համաշխարհային առաջնորդներին մոռանալ իրենց մեղսակցությունը Արցախում 4000-ամյա ժողովրդին և քաղաքակրթությանը ոչնչացնելու գործում. hայտարարությունը հրապարակվել է ինստիտուտի` X սոցցանցի էջում։
«Ո՛չ ԱՄՆ–ում, ո՛չ ԵՄ–ում, ո՛չ ՆԱՏՕ–ում, ո՛չ ՄԱԿ–ում չկա «Ցեղասպանության կանխարգելում» եզրույթը՝ չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին ու ճառերին: Մենք հույս ունեինք, որ այս միակ դեպքում, ցեղասպանության կանխարգելման այս փոթորկի մեջ կգտնվի լուրջ իշխանություն ունեցող մի խիզախ ձայնը, որը ճիշտ կվարվի»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ աշխարհում այսօր իրական առաջնորդներ չկան, իսկ եղածները չեն վախենում, որ մի օր կդառնան այս սարսափի թիրախներից մեկը, և աշխարհի բոլոր մարդիկ պետք է միավորվեն և վերջ դնեն իշխանության ու ռեսուրսների այս անվերջ ծարավին, որն իր ճանապարհին ոչնչացնում է ամեն ինչ:
«Հասարակ մարդիկ չեն շահում ցեղասպանությունից։ Աշխարհում ոչ մի մարդ չի շահի այս լուսանկարում պատկերված ծերունու կոտրված սրտից»,– նշված է հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտից կոչ են անում բոլորին միավորվել աշխարհի սխալ դրվածքը փոխելու համար` ընդգծելով, որ դա պետք է անել արագ: