Առաջիկա ժամերին Երևան կբերվեն շտապ օգնության սարքավորումներ. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան տեղեկացնում է, որ առաջիկա ժամերին Երևան կբերվեն շտապ օգնության սարքավորումներ՝ օգնելու վիրավորների բուժմանը:
Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչությունը: