Վերջին տվյալներով 20 270 անձ է հաշվառվել Կոռնիձորում
Արդեն 3 օր է՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ գործում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառում և տեղաբաշխում: Նրանց ընդունման, տեղավորման, կարիքների գնահատման ու դրանց լուծման խնդիրներով զբաղվող հումանիտար կենտրոնը գործում է փոխվարչապետի Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որը հայտնել է, որ կարճաժամկետում իրենց հիմնական խնդիրն է, որ բոլոր ժամանողներն ունենան կեցության անհրաժեշտ պայմաններ:
ՆԳՆ օպերատիվ կենտրոնից հայտնում են՝ վերջին տվյալներով 20 270 անձ է հաշվառվել Կոռնիձորում, կազմակերպվում է տեղաբաշխում: Հայտնի են տեղաբաշխման ցուցանիշները. Գորիսում տեղաբաշխվել է 615 անձ, Սիսիանում՝ 169, Տաթևում՝ 171, Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19-ը, Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է 1298 անձ: Վայոց ձորում տեղաբաշխված է 532 մարդ, Գեղարքունիքում՝ 752, Տավուշում՝ 268 անձ: