Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցն է։

2020 թ-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ժամը 7:10-ին, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը սկսել է օդային և հրթիռային հարձակում:

Մարտական գործողություններն ընթանում էին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։

Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

44-օր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի Դաշնության անմիջական մինորդությամբ կնքվեց ռազմական գործողությունների դադարի մասին համաձայնագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Պատերազմում Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ և ինֆորմացիոն դաշտում պաշտոնական հակամարտությամբ։ Պատերազմն անվանում էին 5-րդ սերնդի։

Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Թուրքիան։ Հայ երիտասարդների դեմ կռվում ներգրավված էին նաև վարձկան ահաբեկիչներ Սիրիայից։

Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ խստորեն դատապարտել են պատերազմը՝ կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել կառուցողական բանակցությունները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն