Մել Գիբսոնը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի հայերի ցեղասպանությունը
Հայտնի ամերիկյան դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի հայերի ցեղասպանությունը՝ կոչ անելով լրատվամիջոցներին խախտել լռությունը, պահանջել է արագ գործողություններ՝ պաշտպանելու և փրկելու հայերին։
«Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է, քանի որ մենք ականատես ենք ժամանակակից ցեղասպանության իրականացմանը»,- ասել է Գիբսոնը տեսաուղերձում:
«Հայ ժողովուրդը, որն իր հավատքի պատճառով դարեր շարունակ ենթարկվել է հալածանքների, կրկին դեմ է առել էթնիկ զտումների դաժան արշավին», — նշել է դերասանը։
Հայ ժողովրդին դիմելով՝ նա ասել է․ «Մի՛ կոտրվեք, Աստված ձեզ հետ է»։