Վարչապետի աշխատակազմից հերքում են  լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե աշխատակազմին կամրացվի ևս 10 լրացուցիչ ավտոմեքենա։ Այս մասին «Արմենպրես»-ին ասացին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 «2023 թվականի սեպտեմբերի 28-ին լրատվամիջոցներում շրջանառվել են «Վարչապետի աշխատակազմին կամրացվի ևս 10 ավտոմեքենա՝ տարբերանշանով» վերնագրով լուրեր, որոնց վերաբերյալ հայտնում ենք հետևյալը, որ նախագիծը վարչապետի աշխատակազմի մասով կրում է տեխնիկական բնույթ:

Նշված խմբագրությամբ ընդունելու արդյունքում վարչապետի աշխատակազմին սպասարկող տրանսպորտային միջոցների թվաքանակը չի ավելանա և կմնա անփոփոխ, ուստի շրջանառվող լուրերն առ այն, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների արդեն իսկ առկա թվաքանակին ամրացվում է ևս 10 տարբերանշանով սպասարկման լրացուցիչ ավտոմեքենա, անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը»,- նշեցին վարչապետի աշխատակազմից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն