Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ, հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։ Փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումները:

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվել է 349 բուժառու, և նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են։ Հաստատված մահերի թիվը 76 է 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն