Արցախից վերջին ավտոբուսը 15 ուղևորով հասել է Գորիս․ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյան
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով, հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար», գրել է նա ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին կա հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ տրամադրել տեղեկությունները ՄԻՊ-ին՝ ԿԽՄԿ փոխանցելու համար: