Այդ գյուղերը այսօր էլ հայկական են եւ երբեւէ չեն կարող լինել Ադրբեջանինը. Սերգեյ Բագրատյանը՝ անկլավների մասին
Եթե խորհրդային տարիներին մի 5 գյուղ եղել է ադրբեջանաբնակ, Կիրովաբադն էլ ամբողջովին եղել է հայաբնակ, հիմա իրենք պետք է Կիրովաբադը վերադարձնեն մե՞զ: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «ՔՊ»-ի ընտրական ցուցակում ընդգրկված Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում անկլավների խնդրին:
«Թող Կիրովաբադը վերադարձնեն, մենք էլ 5 գյուղ վերադարձնենք: Գանձակը պատմական Հայաստանն է եւ հայերն այնտեղ միշտ գերակշիռ մեծամասնություն են ունեցել: Ես հայտարարում եմ, որ Գանձակը բուն հայկական տարածք է: Իսկ այդ գյուղերը այսօր էլ հայկական գյուղեր են եւ երբեւէ չեն կարող լինել Ադրբեջանինը»: