Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ ՀՀ Ազգային ժողովի որոշումը։
Ըստ նրա, դրանով Հայաստանը դառնում է միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն:
«Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից մեկն է»,- ասված է նրա «X»-ի էջում գրել է նա։
Հայաստանի Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։