Արցախից Հայաստան ևս 8 անձ է ժամանել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 625 անձ է ժամանել Հայաստան։ Այս մասին հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների մասին ասուլիսում։
«Տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 195։ Այս պահի դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91 924»,- հավելել է նա։