ԼՂ-ից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները
Լեռնային Ղարաբաղից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները։
«Որոնողական աշխատանքները վերջին օրերին որևէ արդյունք չէին տալիս, և դրանք դադարեցվել են»,- «Լուրերին» տեղեկացրել է ԼՂ Ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանը և նշել, որ նախարար Կարեն Սարգսյանը Ստեփանակերտում է։
Փրկարարները Հայաստան են տեղափոխել նաև ծառայության տեխնիկան, հրշեջ մեքենաները։