Հայաստանում բենզինի աննախադեպ թանկացում է։ Մեկ լիտրի արժեքը հասնում է ռեգուլյար տեսակինը՝ 540-550, պրեմիում տեսակինը՝ 550-580 դրամ։

Նշենք․ որ մեկ օրում բենզինը թանկացել է 40 դրամով։

Նշենք նաև, որ նման արժեք Հայաստանում նախկինում չի եղել։ Օրերս Yerevan.Today-ը հրապարակել էր ինֆոգրաֆիկա, ըստ որի՝ բենզինի գինը Հայաստանում կրկնակի, անգամ՝ եռակի թանկ է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համեմատ։ Դա այս՝ լրացուցիչ թանկացումից առաջ էր։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր եղած ժամանակ հեգնում էր, թե․ «Բենզինը թանկ ա, բրդեք ձեր ավտոները»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն