ԵԽԽՎ հանձնաժողովները քննարկում են հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) հոկտեմբերի 12-ի իր նիստում հրատապ ընթացակարգով քննարկում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը:
Քննարկմանը մասնակցում են Կարնեգի Եվրոպայի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը (Լոնդոն, Միացյալ Թագավորություն (առցանց), Ստրասբուրգում Եվրոպական կառույցներում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչության ներկայացուցիչ Անդրեաս Վիսները, Գերմանիայի Ռոստոկի համալսարանի հանրային իրավունքի, եվրոպական և միջազգային իրավունքի պրոֆեսոր դոկտոր Բյորն Շիֆբաուերը: