Ինչ անել երեխաների «մրսածության» դեպքում
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ:
Հիմնական դսևորվումներն են՝ փռշտոցը, քթային շնչառության դժվարացումը, քթահոսությունը, կոկորդի ցավը, հազը, տենդը, գլխացավ/մկանացավը, ընդհանուր թուլությունը։
Վերին շնչառական ուղիների սուր վիրուսային վարակները կարող են հարուցվել տարբեր վիրուսային հարուցիչներով, սակայն առավել հաճախ հանդիպողը ռինովիուսն է` իր 100-ից ավելի ենթատիպերով։
Կարևոր է՝
Հետևել երեխայի հիգիենայի կանոններին, ներառյալ` տան մակերեսների սանիտարական մշակում, հաճախակի օդափոխում, ծխախոտի ծխի ազդեցության բացառում:
Տեղեկացված լինել վտանգի նշանների մասին, որոնց ի հայտ գալուն պես պետք է դիմել բուժօգնության` թուլություն (երեխան չի կարողանում խմել կամ ուտել), շնչառության հաճախացում և/կամ դժվարացում, քնկոտություն, ցնցումներ, անզուսպ փսխումներ, արտահայտված գլխացավեր, ներքաշումներ, առկայության դեպքում՝ պուլսօքսիմետրիայի ցուցանիշի նվազում, այլ արտասովոր նշաններ:
Ինչ անել
- Երեխային կերակրել փոքր չափաբաժիններով,
- Կրծքով կերակրվող երեխաներին կերակրել ավելի հաճախ,
- Խմեցնել հեղուկներ՝ հետևելով միզարձակությանը,
- Անհրաժեշտության դեմքում կատարել քթի լվացում,
- Չզբաղվել ինքնաբուժությամբ,
- Հակամանրէային կամ այլ դեղամիջոցներ տալ միայն բժշկի ցուցումով