Արցախի առևանգված բնակիչ Վագիֆ Խաչատրյանին նոր պաշտպան են տրամադրել
Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը:
Հաղորդվում է, որ նրա փաստաբան Նաթիգ Բեյբալաևը հրաժարվել է պաշտպանել Խաչատրյանին՝ պատճառաբանելով «առողջական խնդիրները»։
Մեղադրյալին նոր պաշտպան է նշանակվել. նրան պաշտպանելու է Ռադմիլա Աբիլովան։
68-ամյա տղամարդն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում:
Այդ ժամանակվանից Խաչատրյանն ապօրինի կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Նրան ներկայացվել են «ցեղասպանության» մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել 20 տարվա ազատազրկման կամ ցմահ ազատազրկման:
Նրա առաջին դատական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին: