Մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում մենք ակնկալում ենք ԵՄ ծանրակշիռ աջակցությունը՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ շարքում խոսքը ավելի քան 100 հազար հայերի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման մասին է, որտեղ մենք հրատապ աջակցության կարիք ունենք»,- նշել է նա:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և Եվրոպական խորհրդարանին Հայաստանի զարգացման օրակարգին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

«Հույս ունեմ՝ այսօրվա ելույթը դրական խթան կհանդիսանա ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն