Իրանի ցամաքային զորքերը երկօրյա զորավարժություններ են սկսել, որոնց ընթացքում զինվորականները կփորձարկեն ավելի քան 200 ուղղաթիռների թռիչքային պատրաստությունը:

Այս մասին հաղորդել են արևմտյան ԶԼՄ-ները:

Բրիգադային գեներալ Ամիր Չեշակը տեղական հեռուստատեսությանը հայտնել է, որ սա ծրագրված զորավարժություն է, որը «նպատակ ունի պաշտպանել հնարավոր սպառնալիքները»: Նա չի հստակեցրել, թե ինչ մարտահրավերների մասին է խոսքը։

Նա նշել է, որ զորավարժությունների համար հատկացված զորքերն ու տեխնիկան Իրանի յոթ նահանգներից առաքվել են Նասրաբադի շրջանի կենտրոնական Սպահան նահանգ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն