Այսօր երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանի և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հարսանիքն է: Դերասանուհին Tert.am Life-ին է վստահել կարևոր օրվա մանրամասները:

«Նախորդ տարի պատահմամբ տեսել էի հարսի զգեստ ու պահել էի լուսանկարը, իսկ այս տարի, երբ պատրաստվում էի հարսանիքին որոշեցի այն կարել՝ որոշակի ձևափոխություններ կատարելով»,- ասաց դերասանուհին:

Դերասանուհին նշեց, որ հարսի տան արարողությանը լինելու են ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերուհիները:

«Պսակադրությունը կայանալու է Սուրբ Սարգիս մայր եկեղեցում և որոշել ենք, որ ավանդական արարողություններ չեն լինելու, այլ տանը կլինեն ընտանիքի անդամները: Մեր հարսանիքի քավորն է Միկա Ղափլանյանն, իսկ քավորկինը բնականաբար Մարիամ Ադամյանը, որն իր լուման ունի իմ և Հովհաննեսի ծանոթության մեջ»,- նշեց Էվելինա Շահիրյանը: 

Դերասանուհին նաև հավելեց, որ հարսանիքին լինելու է 3 ազաբ և 3 հարսնաքույր:

«Ազաբներն են դերասաններ Հայկ Դարբինյանը, Մկրտիչ Քեբաբչյանը և Հովհաննեսի ընկերը՝ Կարլոսը, իսկ հարսնաքուրիկներն իմ ուսանողական տարիների ձեռքբերումներն են, որոնք կողքիս են լինելու այս կարևոր օրը»,- հավելեց դերասանուհին: 



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն