Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը։
Փորձ է արվել տեղափոխել չհայտարարագրված փայտանյութ,
օդային ճանապարհով փորձ է արվել արտահանել առանց հայտարարագրման 15 500 ԱՄՆ դոլար,
հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ,
տարանցման հայտարարագրում առկա են եղել ոչ ճշգրիտ տեղեկություններ,
առաջացել է մոտ 2,5 միլիոն դրամի չափով մաքսային վճարների ու հարկերի պակաս հաշվառում։