Նոյեմբերի 7-ին` ժամը 02:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Volkswagen (վարորդ՝ Ա. Շ.), Opel (վարորդ՝ Տ. Բ., ծնված 1963 թ․), Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները և մոտոցիկլետը (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1983 թ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Ա.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն