«Զեղչերի փոթորիկ», «զեղչերի ցունամի» ձևակերպումներ են տալիս, հետո պարզվում է զեղչը հայտարարվածի սահմանում չէ. Մարկոսյան
«Միջին գինը պետք է հիմք ընդունվի՝ զեղչման տոկոսը որոշելիս, ոչ թե՝ վերջին օրը բարձրացնենք 200 տոկոս և ավելի, հետո հայտարարվի 80 տոկոս, հետո դուրս գա, որ վաճառում ենք 120 տոկոս փաստացի գնով. վաճառքի տեսանկյունից պետք է տեսանելի լինի ոչ թե իր մտքում պահած գինը կամ՝ բարձրացրած գինը, այլ ՝ միջին գինը , այսինքն՝ սպառողի համար երկրորդ ջնջված գինը պետք է լինի հաշվարկած միջին գնի արտացոլումը»,-հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ անդրադառնալով «Սև ուրբաթ»-ին ընդառաջ իրականացվող զեղչերին, ակցիաներին:
Նրա խոսքով՝ զեղչը պետք է լինի ոչ ավել, քան՝ 3 ամիս:
«Շատ դեպքում կարող եք տեսնել շատ բարձր տոկոսով զեղչի հայտարարություն գնաք ու պարզեք ընդամենը 2 փոքրարժեք ապրանքին է վերաբերվում. «զեղչերի փոթորիկ», «զեղչերի ցունամի» ձևակերպումներ են տալիս, հետո պարզվում է՝ զեղչը հայտարարվածի սահմանում չէ»,-ասաց Տիգրան Մարկոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: