«Քեզ համար Հայաստան». «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը` նոյեմբերի 23-ին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար հրատապ կարիքները լուծելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 23-ին ժամը 22:00-ին կիրականացնի ամենամյա հեռուստամարաթոնը` «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո:
«Ձեր մասնակցությունն ու ներդրումը զգալի փոփոխություններ կբերեն մեր հայրենակիցների կյանքում։ Միացե՛ք և նվիրաբերե՛ք հիմա»,-նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: