Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին։

«Ավելի պարզ ուղղակի անհնար է բացատրել: Ամեն ինչ տեղի էր ունենում մոտավորապես այսպես:

Ամերիկացիները Իրաքում ֆինանսավորում, զինում էին Սադամ Հուսեյնին ու ուժեղացնում, որպեզի նա պատերազմի Իրանի դեմ: Ռուսները այդ ընթացքում ամեն կերպ փորձում էին օգնել Իրանին, իրականում սեփական սահմանների մոտ «նատոյացում» թույլ չտալու համար: Հետո ռուսները գնում էին: 10-15 տարի անց ամերիկացիները զորք էին մտցնում Իրաք, որ իրենց ֆինանսավորած Սադամը իբր չստեղծի զենք, որով կարող է հարվածել Ամերիկային: Արդյունքում Իրաքը որպես սուբյեկտ անհետացավ:

Ամերիկացիները Աֆղանստանում ֆինանսավորում, զինում էին մոջահեդներին ու ուժեղացնում, հետո գալիս էին ռուսները ու պայքարում մոջահեդների դեմ, իրականում սեփական սահմանների մոտ «նատոյացում» թույլ չտալու համար: Հետո ռուսները գնում էին: 10-15 տարի անց ամերիկացիները զորք էին մտցնում Աֆղանստան, որ իրենց ֆինանսավորած մոջահեդները չտրաքացնեն իրենց իսկ շենքերը արդեն Ամերիկայում: Արդյունքում Աֆղանստանը որպես սուբյեկտ անհետացավ:

Ամերիկացիները ու ՆԱՏՈ-ն Սիրիայում ֆինանսավորում, զինում էին Իսլամական Պետությանը ու ուժեղացնում: Կարճ ժամանակ անց Իսլամական Պետության ահաբեկիչները սկսեցին սպանել եվրոպացիներին ու ամերիկացիներին ամբողջ աշխարհով մեկ: Ամերիկացիները զորք մտցրեցին Սիրիա: Թուրքիան զորք մտցրեց Սիրիա: Իրանը զորք մտցրեց Սիրիա: Հետո Սիրիա եկան ռուսները: Իսլամական Պետությունը իրականում չոչնչացվեց, բայց Սիրիան որպես սուբյեկտ անհետացավ:

Երեկ անվտագության խորհրդի նիստում նիկոլը բոլոր իրար ատող այս տերություններին հրավիրեց մեր սահմանները պաշտպանելու: Սա կոչվում է՝ կերեք մեզ, մենք ապուշ ենք:

Հ.Գ. Ավիրված Սիրիայի տարածքը ու բնակչությունը մեզնից մեծ էին 7 անգամ: Չդիմացան:

Հ.Գ.Գ. Առաջին հանրապետության հաղթական օրերին վախճանվում է երրորդ հանրապետությունը: Լուռ ու առանց դիմադրության: Ցավոք»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն