Գարեգին Բ-ն եկեղեցականների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր. Կրկին իշխանությունից առանձին
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ մայիսի 28-ին, եկեղեկացկանների ուղեկցությամբ այսօր այցելեց Սարդարապատի հուշահամալիր:
Սարդարապատի հուշամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց Տերունական աղոթք:
Նշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սարդարապետի հուշահամալիր էր այցելել առանց վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների։ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կաթողիկոսը Ծիծեռնակաբերդ էր այցելել առանց վարչապետի։