Բուժաշխատողների շտեմարան է ձևավորվում Հայաստանում. մինչև հունվարի 1-ը բոլորը պետք է գրանցվեն
Հայաստանը նույնպես կունենա բուժաշխատողների ռեգիստր, բուժաշխատողները մինչև եկող տարվա հունվարի 1-ը հարթակում պետք է լրացնեն իրենց տվյալները: Այս բազան հնարավորություն կտա հասկանալ, թե որտեղ ինչ ռեսուրս կա, ինչը կարևոր է հատկապես արտակարգ իրավիճակների պարագայում: Բուժաշխատողը կայքի իր տվյալները կարող է օգտագործել նաև աշխատանք փնտրելու, կամ մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու դեպքում:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: