Երևանի քաղաքապետն ունի խորհրդականներն ու օգնականները, դա՝ մեկ, Տիգրան Ավինյանը՝ չունի:

Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան ԱՎինյանը:

«Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու էդ խորհրդականներին ու օգնականներին:

Խորհրդականներն ու օգնականները ամեն մեկը իր ոլորտում իրականացնում են իր աշխատանքները և էդ մարդիկ թաքստոցում չեն, էստեղ նստած են նաև պարոն Արեյանն ա, պարոն Շահբազյանն ա, պարոն Լազարյանն ա, գործակարգավարական նիստերին էդ մարդիկ մասնակցում են:

Առանձին սենյակ, որքան որ ես գիտեմ, օգնականներս չունեն, եթե չեմ սխալվում: Համենայն դեպս, նույնսիկ եթե ունեն, դա վերաբաշխում իրականացնելու ենք, և պետք ա մենք ռեսուրսները մեր սուղ էնպես բախշենք, որպիսի կարողանանք բոլորին տեղավորել:

Ինչ վերաբերվում ա ընդհանուր կառուցվածքին, ես ուզում եմ ասեմ, որ էս հատվածով փոփոխություն շատ չի արվել, և հաստիքներ կան, որ չեն լրացվել:

Եվ ես վստահ եմ, որ հաջորդ տարվա մեր առաջարկումով արդեն ռեֆորմի  հիմքով, էս առաջին փուլնա էս փոփոխությունների արդեն հանրային կառավարման բարեփոխումների տրամաբանությամբ փոփոխությունները արդեն այդ ժամանակ կքննարկենք բովանդակային աշխատավարձերի հարցերը, կառուցվածքի հարցը, և առհասարակ մոտիվացիայի հարցը, որովհետև ես Ձեզ հետ համաձայն եմ, որ մարդիկ պետք է մտիվացված լինեն և մարդիկ պետք է պարտադիր արդյունքին միտված լինի նրանց աշխատանքը և էդ մոդելը մենք հիմա կարելիա ասել փուլային սկսել ենք կիրառել, իսկ ավելի ինստիտուցիոնալ հաջորդ տարի ունենալու ենք բոլոր կանոնակարգերը»,- ասել է Ավինյանը:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն