Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ փոխխոսնակի համար դարձյալ առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ինչպես նախորդ երկու անգամ, այս անգամ ևս քվեարկելու է Իշխան Սաղաթելյանի օգտին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը ու այսօր քննարկել օրակարգով նախատեսված մյուս հարցերը։

«Իմ առաջարկը բխում է նախ ԱԺ կանոնակարգ օրենքի այն հատվածից, որ բնականոն ընթացքը պետք է ապահովվի։ Առաջարկի իմաստն այն է, որ մենք մի փոքր ժամանակ վերցնենք, խոսքը չի գնում 10 օր հետո քննարկելու մասին, կարող ենք վաղը առավոտյան քննարկել։ Այլ տարբերակն այն է, որ եկեք մի հատ էլ Իշխան Սաղաթելյւանին առաջադրեք, տեսնենք քանի անվավեր ա ստացվում։ Փաստացի ունենք պառլամենտական ճգնաժամ, որի լուծումը ես տեսնում եմ հաջորդ հարցի քննարկմանն անցնելու մեջ, թեկուզ վաղը առավոտյան անդրադառնանք այս հարցի քննարկմանը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կոչ արեց իշխող խմբակցությանը․ «Եկեք էդ քարը ձեր փեշից թափեք, դուք ունեք այդ ձայների քանակը, մենք չունենք, ընտրեք։ Մեր ձայները չեն կարող ավելանալ, դուք ձեր ձայներն ավելացրեք էնքան, որ ընտրվի։ Եվ կոչ անենք, ովքեր անվավեր են դարձնում այդ քվեաթերթիկները, նման ձևով չխափանեն քվեարկությունը, որովհետև շատ տարօրինակ ձևով անվավերների քանակը, որ գումարում ենք, ուղիղ 54 ա դառնում։ Ու ամեն անգամ էնքան անվավեր ա դառնում, որ 54-ին չի հերիքում»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն