Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը քվեարկությունից հետո տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել են 107 պատգամավորներից 103-ը։ Անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։
Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 49, դեմ՝ 49 պատգամավոր։ «Հինգ անվավեր, այսպիսով թեկնածուն չի ընտրվել»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։