Tesla-ն պատրաստվում է օգտագործել Optimus մարդանման ռոբոտները Տեխասի իր գործարանում։ Նրանք կօգնեն հավաքել էլեկտրական մեքենաներ, նաև փոքր բեռներ կտեղափոխեն: Միաժամանակ Tesla-ի ղեկավարությունը պարբերաբար շրջանառում է այն միտքը, որ նման ռոբոտներն ի վերջո կդառնան հուսալի օգնականներ առօրյա կյանքում։ Այս շաբաթ ցուցադրվել է լվացքից հետո սպիտակեղելի հետ վարվելու նրանց կարողությունը:

Տեսահոլովակը ստեղծողները նպատակ են ունեցել ցույց տալ, թե ինչպես է կարողանում Tesla Optimus-ը, ծալելով նուրբ գործվածքից պատրաստված շապիկը, կատարում մարդու համար սովորական, բայց ռոբոտի համար բավականին բարդ ու մանր գոծողություններ։



Տեսանյութում երևում է, որ հագուստի վրա ծալքերի առկայությունն առանձնապես չի անհանգստացնում կատարողին, սակայն նման աշխատանքի որակի համար մեղադրել ռոբոտին դեռևս անիմաստ է։ Ինչպես հայտնի է դառնում հենց Իլոն Մասկի մեկնաբանություններից, կոնկրետ այս դեպքում ռոբոտը ինքնուրույն չի գործում, այլ պարզապես օպերատորի հետ վերարտադրում է գործողությունների նախկինում ցուցադրված հաջորդականությունը։ Այսինքն, եթե զամբյուղը ավելի հեռու տեղադրվեր, իսկ սեղանը բարձր կամ ցածր լիներ, նա չէր կարողանա կողմնորոշվել և ճիշտ կատարել աշխատանքը։

Ընկերության ղեկավարը խոստացել է, որ մի օր Tesla-ի ռոբոտները կկարողանան ինքնուրույն կատարել նման գործողությունները։

Նա ավելի վաղ հայտնել էր, որ Optimus ռոբոտները տարբեր գործողություններ սովորելու համար կունենան սեփական նեյրոնային ցանցը, ուստի նրանց կատարած առաջադրանքների շրջանակը շատ լայն կլինի: Առայժմ սա պարզապես «մտադրությունների ցուցադրություն» է, ինչը հնարավորություն է տալիս հասկանալ, որ ռոբոտների հնարավորությունները մշտապես բարելավվում են, և դրանք կարող են օգտագործվել ոչ միայն արտադրության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն