2023-ին Հայաստան է այցելել 2.3 մլն զբոսաշրջիկ
2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ՝ 2023-ին. ոլորտում մոտ 40 տոկոս աճ է արձանագրվել: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանը որպես նախընտրելի ուղղություն դիտարկում են ռուսները, վրացիները, իրանցիները:
Եվրոպական երկրներից ավելի շատ գալիս են Ֆրանսիայից, Գերմանիայից:
Այժմ արդեն Հայաստանը գրավիչ է դառնում նաև ձմեռային տուրիզմով. դեկտեմբերին ավելի քան 33 հազար զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր: