Փոխվել են երկրներն ու ներդրումների կառուցվածքը
Ռուս-ուկրաինական պատերազմը փոխել է Հայաստանի ու այլ երկրների ներդրումների կառուցվածքը։ Ռուսաստանը տնտեսական լուրջ խնդիրների է բախվում ռուս-ուկրաինական պատերազմով ու պատժամիջոցներով պայմանովրված։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ ներդրումներ կատարող ռուսական ընկերությունները արտաքին շուկաներ դուրս գալիս պետք է որոշակի տեխնոլոգիաներ ունենան, դրանք էլ պատժամիջոցների տակ են։ 2023-ին Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավվել է, փոխվել է նաև ներդրումների որակն ու կառուցվածքը։
Պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր ներդրումներն անցյալ տարի ավելացել են 17․5 տոկոսով, մեկ քառորդը օտարերկրյա ներդրումներն են։ Հայասանում վերջին տարիներին փոխվել են թե ներդրող երկրները, թե ներդրումների որակը։ Ընդհանապես ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը կառավարության, այսպես ասենք՝ գլխավոր թիրախներից է, փորձում են այնպես անել, որ սպառման վրա հիմնված աճից անցնեն ներդրումների վրա հիմնված տնտեսական աճին։
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանն ընդգծում է․
«Ներդրումների աճի միտումը նախ և առաջ պայմանավորված է ներդրումային միջավայրի որոշակի բարելավմամբ։ Մենք վերջին մեկ-երկու տարիներին ունեցանք բավականին մեծ ռելոկանտներ, և ըստ էության, այդ ռելոկանտների հարցերի կարգավորման շրջանակներում կարելի է այս ներդրումային միջավայրի բարելավումը դիտարկել»։
2023-ին Հայաստանում ներդրումներ կատարծ երկրների ցանկում ուշագրավ փոփոխություններ են կատարվել։ Ավանդաբար ներդրումների ծավալով առաջին տեղում գտնվող Ռուսաստանը, 2023-ի 9 ամիսների տվյալով, տեղը զիջել է Արաբական Միացյալ Էմիրություններին:
«ԱՄԷ դերը բավականին մեծացել է նախորդ տարիների համեմատ, արդեն առաջ է անցել մի շարք երկրներից։ Այս տեսակետից կարևոր է, որ ունենք դիվերսիֆիկացիա։ Չնայած ՌԴ-ն միշտ եղել է առաջանցիկ երկիր, հիմա էլ բացարձակ ցուցանիշներով ՌԴ-ից եկող ներդրումները այդքան էլ փոքր չեն, բայց համեմատական կարգով ԱՄԷ-ն ՌԴ-ից առաջ է անցել»։
Փոխվել են նաև ներդրումների որակն ու կառուցվածքը՝ արձանագրում է տնտեսագետը։ Եթե ՌԴ-ից եկող ներդրումները հիմնականում ուղղվում էին հանքարդյունաբերության ոլորտ, ապա այժմ ոլորտները փոխվել են՝ կրկին ըստ երկրների․
«ԱՄՆ-ից, ԵՄ-ից ԲՏԱ շրջանակում է, ԵՄ-ից ու ԱՄԷ-ից՝ էներգեկիրների ոլորոտում։ Սա նաև տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին է խոսում, որը դրական միտում է»։
2023-ին «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացումներ կատարվեցին, ու կառավարության կողմից հաստատվող ներդրումային ծրագրերի համար լիազոր մարմին սահմանվեց ՀՀ կառավարությունը։ Բացի այդ, Հայաստանը միջազգային ֆորումներում ներկայացնելու ուղղությամբ նույնպես քայլեր են ձեռնարկվում:Արաբական Միացյալ Էմիրությունների վերջին տարվա ակտիվությունը հենց դրանով է նաև պայմանավորվում: Կառավարությունը փորձում է փոխել ներդրումների կառուցվածքը՝ արձանագրում է էկոնոմիկայի նախարարը․
«Սպառման վրա հիմնված աճից անցնենք ներդրւոմների վրա հիմնված աճի։ Ներդրումների մի քանի տարվա տեմպը ցույց է տալիս, որ մեր քաղաքականությունը արդյունավետ է»։
Ներդրումներ կլանող ճյուղերը դեռ հանքարդյունաբերությունն ու շինարարությունն են, բայց փոփոխություններն արդեն ակնհայտ են։ Տնտեսություններում ֆինանսավորման տարբեր շերտեր կան։ Ֆինանսավորման աղբյուրները նաև ներդումներ են ներգրավվում։ Օրերս ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու ծրագիր հաստատվեց։ Սա էլ ներդրումների յուրատեսակ ուղղություն է։ Ակնկալիքն էլ խոշորածավալ ներդրումներ ներգրավելն է։ Այս դեպքում էլ ներդրումներ ակնկալվում է կապիտալի շուկայում։ ՀՀ-ը միջազգային ներդրողների համար վստահելի գործընկեր է։ Սա ներդրումների համար կարևորագույն բաղադրիչ է՝ արձանագրում է «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետազոտող Մերի Բոյաջյանը․
«2021-ի տվյալներով՝ Հայաստանը 125 երկրների շարքում 90-րդն է, նախորդ տարվա 77-ի համեմատ։ Զգալի հետընթաց կա, որը պայմանավորված է հիմնականում կապիտալի շուկայի թերզարգացմամբ։ Զեկույցում էր նշվում, որ կապիտալի շուկան թերզարգացած է»։
Ակնկալվում է, որ նոր, այլընտրանքային երեք ֆոնդ կստեղծվի։ Հաջող ելքի դեպքում պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացում է ակնկալվում։ Սա էլ իր ուղղակի ազդեցությունը կունենա տնտեսության ճյուղերի զարգացման վրա։