Այս տարի երիտասարդները աղի բլիթը կուտեն հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը` սպասելով, որ երազում կտեսնեն իրենց կեսին:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս․ Սարգսի տոնը կնշի հունվարի 27-ին: Տոնը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր:

Տեր Շահե քահանա Հայրապետյանը hիշեցնում է` զորավարը ոչ միայն իր հավատքի, այլև իր ռազմական հմտության, նվիրումի ու քաջության շնորհիվ տոնել է բազմաթիվ հաղթանակներ` հոգևոր ու աշխարհիկ կյանքում: Այդ հաղթանակների վկայությունն է նաև աստվածային սիրո հաղթանակը։ Նա իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

«Քրիստոնեությունն ամբողջությամբ սիրո մարմնացումն է: Հովհաննես Ավետարանիչն ասում է՝ Աստծո անունը սեր է: Զորավարն այդ սիրո մարտիկն էր»,- նշում է հոգևորականը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն