Archer Midnight էլեկտրական օդային տաքսին անցել է թռիչքային թեստերի առաջին փուլը
Archer-ն ավարտել է Midnight օդային տաքսիի նախաարտադրական թռիչքային փորձարկման առաջին փուլը։ Խոստումնալից էլեկտրական ինքնաթիռը փորձարկվել է անօդաչու ռեժիմով։ Անձնակազմով թռիչքները կմեկնարկեն 2024 թվականի վերջին, որից հետո սկսվի մոդելի սերտիֆիկացումը։ Այն կոմերցիոն շահագործման հանձնվի 2025 թվականին։
Տես նաև՝ ԱՄԷ-ն կդառնա առաջին երկիրը, որի երկնքում օդային տաքսիներ կթռչեն
Փորձագետները դրված խնդիրներին հասնելու Archer ընկերության հնարավորությունները գնահատում են 50%: 2023 թվականի հոկտեմբերի վերջին ընկերությունը սկսել է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) ծրագրի շրջանակներում սերտիֆիկացման համար փորձարկումների նախապատրաստական առաջին փուլը։ Նախնական թեստերը կօգնեն նախապատրաստվել թռիչքային պիտանիության հաջորդ թեստին, առանց որի անհնար կլինի նախագծի կոմերցիոն մեկնարկը։
Archer-ը տեսանյութ է հրապարակել Midnight օդային տաքսիի փորձարկումից։ Փորձարկման առաջին փուլի ընթացքում սարքը օդ է բարձրացել և վայրէջք է կատարել, նաև պարզ մանևրներ է իրականացրել օդում։ Ստուգվել են նաև ինքնաթիռի համակարգերը, մարտկոցները։
Եթե Archer Midnight սարքը գործարկվի, ապա այն կօգտագործվի համեմատաբար կարճ թռիչքների համար 30-ից 80 կմ հեռավորության վրա, ինչը պայմանավորված է մարտկոցի լիցքավորման ժամանակի և երթուղու բեռնվածության միջև բալանսը պահպանելու անհրաժեշտությամբ։ Ամբողջական լիցքավորման դեպքում սարքը կկարողանա թռչել մինչև 160 կմ՝ զարգացնելով մինչև 241 կմ/ժ արագություն։ Այն կտեղափոխի չորս ուղևոր։