«Հանրային հեռուստաընկերnւթյան» հաղորդման մասնակիցների միջև ծեծկռտnւք է տեղի ունեցել, դիմել են ոստիկանություն
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ մի քանի օր առաջ «Հանրային հեռուստաընկերության» բակում տհաճ միջադեպ է եղել` միմյանց քաշքշել, վիրավորել են քաղաքագետներ Սուրեն Սահակյանը եւ Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հ1` բանավիճելու:
Միջադեպն այնքան սուր է եղել, որ դեպքի վայր են ժամանել անգամ իրավապահները։ Ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Հրրապարակին» ասել է, որ միջադեպի երկու մասնակիցներն էլ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
Սուրեն Սահակյանը հաստատել է տեղեկությունը, ասել, որ ծեծկռտուքի պատճառը հեռուստատեսության եթերում, բանավեճի ժամանակ Արեգ Քոչինյանի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտություններն են եղել։ «Արեգ Քոչինյանի կողմից անհանդուրժողական մթնոլորտ կար, ագրեսիվ վարք, երբեմն նաեւ վիրավորում էր ինձ, հետեւանքն էլ դա եղավ»,-ասել է Սահակյանը։
Արեգ Քոչինյանը զանգերին չի պատասխանել։
Քաղաքագետներն իրար հետ լեզու չեն գտել «Հ1»-ի՝ «Տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ, երբ քննարկել են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղիները։