Career City Fest 2K24` լավագույն գործատուների փառատոնի մասնակիցների գրանցումը արդեն պաշտոնապես մեկնարկել է։ Career City Fest-ը, որ կազմակերպվում է Skill event marketing company-ի կողմից, տեղի կունենա ապրիլի 27-28-ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ 

Career City Fest-ը միայն լավագույն գործատուների ցուցահանդես չէ․ այն երկրում և տարածաշրջանում առաջին ու միակ կարիերայի քաղաքն է, որտեղ երկու օր շարունակ հազարավոր մարդիկ և հարյուրավոր ընկերություններ գտնում են իրար, ծանոթանում, փոխանակվում գաղափարներով, ստեղծում նոր ու արժեքավոր համագործակցություններ, միասին հաճելի ժամանակ անցկացնում, զարգանում և կառուցում ապագա։

Միջոցառման նպատակն է իր համայնքի անդամներին ընձեռել կրթության ու կարիերայի աճի հնարավորություններ՝ անկախ տարիքից, մասնագիտությունից ու որակավորման աստիճանից, և նպաստել նրանց կյանքի որակի բարձրացմանը։

Փառատոնն այս տարի կունենա 7 հիմնական հարթակ․

1․ Լավագույն գործատուների ցուցահանդես

2․ Future Career Conf

3․ Լավագույն գործատուների EVP SHOW

4․ Զարգացման գոտի

5․ Կենդանի հարզացրույցների գոտի

6․ Սրճարանային գոտի

7․ Ժամանցի և սպորտի գոտի

Փառատոնին իր առանձին հարթակը կունենա նաև Tert.am-ը, որտեղ հարցազրույցներ կիրականացվեն ընկերությւոնների ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ։

Career City Fest 2K24-ին մեկ հարթակում ներկայացված կլինեն ՀՀ լավագույն ընկերությունները և նրանց թիմերը՝ անկախ գործունեության ոլորտից և մասշտաբներից:

Փառատոնին են միացել արդեն 40-ից ավել ընկերություններ ամենատարբեր ոլորտներից, որոնք գալու են ներկայացնելու իրենց ընկերության կորպորատիվ մշակույթը, արժեքները, թափուր աշխատատեղերը, թիմերն ու ծառայությունները՝ ապացուցելու, որ իրենք արժանի են լավագույնը լինելու կոչմանը։

Գրանցվելով Career City Fest-ին՝ մասնակիցները կստանան հնարավորություն՝

✔ Ծանոթանալ ՀՀ առաջատար ընկերությունների կորպորատիվ մշակույթին, ազատ աշխատատեղերին, ապրանքներին, ծառայություններին և թիմերին,

✔ Մասնակցել Future Career Conf-ին, մաստեր կլասներին և սեմինարներին,

✔ Ներկա գտնվել գործատուների յուրօրինակ EVP Show-ին,

✔ Շփվել տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ և փոխանակվել գացափարներով,

✔ Եվ, վերջապես, 2 օր շարունակ ապրել ու շնչել կարիերայի մեծ քաղաքում ու վայելել տոնական տրամադրությունը։

Միջոցառմանը գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/CCF2K24_REG

Career City Fest 2K24-ի մասին ավելին՝ https://careercityfest.am/ 



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն